Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, առողջացել են 6 հիվանդներ

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, առողջացել են 6 հիվանդներ

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք, նախկինում հիվանդացած 6 մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից: Տվյալները հրապարակվել են կառավարության StopCov կայքում: Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից հուլիսի 12-ը հանրապետությունում լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսային վարակի 986 դեպք: Վրաստանի ևս 31 քաղաքացի տեղափոխվել է արտասահմանից բուժման: Նրանց թվում կան 28 վրացական զինվորականներ, որոնք մասնակցել են Աֆղանստանում կայացած «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը: Ներկայումս բոլոր զինծառայողները տեղավորվել են Գորիի զինվորական հոսպիտալում, հայտնում է «Նյուզ-Վրաստան» լրատվական գործակալությունը: Վրաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքներից 15 մարդ է մահացել: Ապաքինվածների ընդհանուր թիվը 857 է: Ավելի քան 5 հազար մարդ մեկուսացված է, իսկ հիվանդանոցներում`բժիշկների հսկողության տակ է գտնվում 219 մարդ: