Վուչիչը հայտարարել է Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ սկսված երկխոսության մասին

Վուչիչը հայտարարել է Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ սկսված երկխոսության մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ վերսկսված երկխոսության մասին, որը իրականացվում է Եվրամիության միջնորդությամբ: Այս մասին նա գրել է իր Instagram-ում: Պետության ղեկավարը նշել է, որ սերբական եւ կոսովյան կողմերի երկխոսությունը Եվրամիության հովանավորությամբ շարունակվում է 20 ամսյա ընդմիջումից հետո: «Հանդիպումների թեմաները համաձայնեցվել են Բրյուսելում հինգշաբթի օրը»,-գրել է Վուչիչը: Ավելի վաղ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Աբդուլահ Խոտին տեղեկացրել էր, որ հրաժարվել է մասնակցել հունիսի 27-ին Միացյալ Նահանգներում Սերբիայի ղեկավարության հետ բանակցություններին: