Թուրքիան կթաքցնի Սուրբ Սոֆիայի խճանկարներն ու որմնանկարները

Թուրքիան կթաքցնի Սուրբ Սոֆիայի խճանկարներն ու որմնանկարները

Թուրքիայի իշխանությունները մտադիր են օգտագործել լուսավորության հատուկ տեխնոլոգիա, որն աղոթքների ժամանակ Սուրբ Սոֆիայի տաճարում կթաքցնի քրիստոնեական խճանկարներն ու որմնանկարները: Այս մասին հաղորդել է Hurriyet պարբերականը: Նախագահի աշխատակազմը, երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և կրոնական գործերի վարչության հետ միասին, արդեն պատրաստվում են հուլիսի 24-ին տաճարում առաջին աղոթքին: Նրանք նաև մտածում են մուսուլմանական աղոթքների ժամանակ խճանկարները և որմնանկարները վարագույրներով ծածկելու մասին: Նախատեսվում է նաև ստեղծել հատուկ միջանցքներ զբոսաշրջիկների համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան մտնել տաճար՝ առանց աղոթողների համար նախատեսված գորգի վրայով քայլելու: