Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության ուսումնական պարապմունքին

Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության ուսումնական պարապմունքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների ուսումնական պարապմունքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախագահը։ «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից: Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել: Հ.Գ. Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ :)»