Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 7.00-ին և կփակվեն ժամը 21.00-ին: Exit poll-ի տվյալները կներկայացվեն միայն քվեարկության ավարտից հետո: Համաճարակի պատճառով քվեարկությունը տեղի է ունենում խառը հիմքերով: Ընտրողները կարող են քվեարկության գալ կամ իրենց ձայնը ուղարկել հեռակա կարգով`փոստով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանի գործող ղեկավար Անջեյ Դուդան և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկին անցել են ընտրությունների երկրորդ փուլ: