Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը դեպի մեծ Թուրքիա քայլ համարեց

Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը դեպի մեծ Թուրքիա քայլ համարեց

Ստամբուլում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը քայլ կլինի դեպի մեծ Թուրքիա: Այս հայտարարությունն արել է երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV հեռուստաալիքը: Թուրքական պետության ղեկավարը շեշտեց, որ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշում կայացնելիս Անկարան առաջնորդվել է ժողովրդի կարծիքով, և ոչ այն բանով, թե ինչ են ասում Թուրքիայի մասին: Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի «մեծ և ուժեղ Թուրքիա կառուցելու ճիշտ ուղու վրա մնալ»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Սուրբ Սոֆիա տաճարին մզկիթի կարգավիճակ շնորհելու մասին՝ չեղարկելով Թուրքիայի իշխանությունների 1934 թ. որոշումը: Սուրբ Սոֆիան հիմնադրել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I-ը, որը բացվել է 537 թվականին: Մայր տաճարը շուրջ 1000 տարի աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին էր։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո թուրքերը Սուրբ Սոֆիայի տաճարը դարձրին մզկիթ: 1934 թ. ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը հրամանագիր ստորագրեց մզկիթը թանգարան վերածելու մասին: Մի քանի տասնամյակ անց Տաճարն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: