Զինյալները հարձակվել են Իրաքում ԱՄՆ ռազմակայանը  մատակարարող շարասյան վրա

Զինյալները հարձակվել են Իրաքում ԱՄՆ ռազմակայանը մատակարարող շարասյան վրա

Իրաքի հարավում գրոհայինները հարձակվել են ԱՄՆ բազայի համար նախատեսված մատակարարման շարասյան վրա: Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով իրաքյան անվտանգության ծառայության աղբյուրին: Հարձակումը տեղի է ունեցել Նաջմե շրջանի Սամավա և Դիվանյա քաղաքների միջև։ Հարձակվել են չորս բեռնատարի վրա, որոնք Իրաքի քաղաքացիները բերում էին Բոսրայից։ Զինյալները պիկապ բեռնատարներով հարձակվել են շարասյան վրա, ստիպել կանգ առնել, հետո վարորդներին դուրս են բերել բեռնատարներից, հրդեհել մեքենաներն ու անհետացել: