NASA-ն և Ճապոնիան պայմանավորվել են միասին ուսումնասիրել Լուսինը

NASA-ն և Ճապոնիան պայմանավորվել են միասին ուսումնասիրել Լուսինը

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) և Ճապոնիան պայմանագիր են կնքել Լուսնի հետազոտման հարցում համագործակցության մասին, նշվում է գրասենյակի պաշտոնական կայքում: Համագործակցության հռչակագիրը ստորագրել են NASA-ի գործադիր տնօրեն Ջիմ Բրայդենշտեյնն ու Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Կոիչի Հագիուդան: Համաձայնագիրը նկարագրում է Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) և «Արտեմիս» տիեզերական ծրագրի համագործակցության շրջանակը, ներառյալ Ճապոնիայի ներդրումը լուսնային ուղեծրային կայանի ստեղծման և լուսնային մակերեսների ուսումնասիրության մեջ: «Արտեմիսը» NASA-ի ծրագիր է, որի շրջանակում նախատեսվում է մարդկանց վայրէջքը Լուսնի վրա և Երկրի բնական արբանյակի մակերեսի ուսումնասիրությունը: