Բեռլինցիները հորդորեցին դեզոդորանտ չօգտագործել

Բեռլինցիները հորդորեցին դեզոդորանտ չօգտագործել

Մայրաքաղաքի տրանսպորտային ընկերությունը հնարը գտել է, թե ինչպես ստիպի բեռլինցիներին ճիշտ կրել պաշտպանական դիմակները: Խթանը կլինի այլ ուղևորների քրտնքի հոտը: Berliner Verkehrsbetriebe հասարակական տրանսպորտային ընկերությունը ուղևորներին հորդորել է տնից դուրս գալիս դեզոդորանտ չօգտագործել: «Դա արվում է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարելու համար»,- գրում է New York Post-ը: Բազմաթիվ քաղաքացիներ սխալ են կրում բժշկական դիմակը`քթից իջեցնելով կզակին: Տրամվայում կամ մետրոյում ուղևորների քրտնքի հոտը, ըստ ընկերության, մարդկանց կստիպի դիմակը կրել ինչպես հարկն է: Berliner Verkehrsbetriebe-ը նույնիսկ սոցցանցերում «Դուք մեզ այլընտրանք չեք թողնում» գրությամբ պաստառներ է տեղադրել։