Սեպտեմբերի 1-ից բալ հանելու նորմը կհետաձգվի․ Արմեն Խաչատրյան

Ճանապարհային ոստիկանությունը որոշել է Երևանում առավելագույն արագություն սահմանել 60կմ/ժամը: Տեսակետներ են հնչում, որ այս փոփոխությունը լրացուցիչ խցանման պատճառ կհանդիսանա։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով փոփոխություններին, նշեց․«Խցանումներ առաջանալու մտավախությունը և ընդհանրապես խցանումների տեսակետը բավականին հին է և ավելի շատ վախերի հիման վրա առաջացած տեսակետներ են։ Պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում, ընդհանրապես ճանապարհային երթևեկության կանոններով տասնամյակներ, որոնք հաստատվել են աշխարհի տասնյակ պետությունների կողմից, բնակավայրերում թույլատրվում է առավելագույն արագություն 60 կմ/ժ։ Սակայն օրենք թույլ է տվել, որ որոշակի բացառություններ անեն և ժամանակին այդ բացառությունները արվել են Երևան քաղաքում մի քանի փողոցների համար, որտեղ սահմանվել է 80, 60 և այլն։ Բայց պետք է հաշվի առնենք, որ հայկական մեր իրականության մեջ մեր օրենսդրությունը պատժում է, տուգանում է, երբ սահմանվածից 10 կմ/ժ արագ ես երթևեկում։ Այսինքն՝ ստացվում է, որ Երևանում 70 կմ/ժ երթևեկելը դեռևս պատժելի և տուգանելի չէ, ինչը այս փոփոխություններով մտավ» , - «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։