Բիլ Գեյթսը ասել է, թե ում պետք է անվճար տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Բիլ Գեյթսը ասել է, թե ում պետք է անվճար տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է անվճար տրվի նրանց, ովքեր իրոք ի վիճակի չեն ձեռք բերելու այն: Ըստ նրա՝ այն չպետք է տրվի նրանց, ովքեր ի վիճակի են այն գնելու: Ամերիկացի գործարարը նշել է, որ եթե պատվաստանյութը պարզապես տրվի նրանց, ովքեր դրա համար մեծ գումար են առաջարկում, ապա համավարակը կլինի «ավելի երկար և մահացու»: Ընդհանուր առմամբ, ասել է նա, աշխարհը ի վիճակի է հաղթահարելու COVID-19-ի համավարակը: Արդեն լուրջ առաջընթաց է գրանցվել պատվաստանյութերի մշակման գործում՝ հայտնում է The Hill-ը: