Ֆրանսիայում քաղաքապետ է ընտրվել ազգությամբ հայ Սերժ Քեհեայանը

Ֆրանսիայում քաղաքապետ է ընտրվել ազգությամբ հայ Սերժ Քեհեայանը

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքներով՝ Ֆրանսիայի Կլամար քաղաքի ղեկավարի տեղակալ է վերընտրվել Հանրապետական կուսակցության հայազգի թեկնածու Սերժ Քեհեայանը: Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթը: Նշվում է, որ Քեհեայանը այս պաշտոնը կզբաղեցնի վեց տարի: Կլամարի փոխքաղաքապետը ծնվել է Փարիզում, 1968թ.։ Նա ավարտել է քաղաքագիտության բարձրագույն դպրոցը: Սերժ Քեհեայանը Կլամարի հայտնի փոխքաղաքապետ, հանգուցյալ Կարապետ Քեհեայանի որդին է: