Եգիպտոսում տասնմեկ մարդ խեղդվել է՝ փորձելով փրկել խեղդվող երեխային

Եգիպտոսում տասնմեկ մարդ խեղդվել է՝ փորձելով փրկել խեղդվող երեխային

Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայի շրջանում Միջերկրական ծովում առնվազն 11 մարդ խեղդվել է: Նրանք փորձել են փրկել խեղդվող երեխային՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին: Լուսաբացին մի մեծ խումբ գնացել է լողափ, որը փակ է եղել կորոնավիրուսի պատճառով: Որոշ ժամանակ անց մի երեխա սկսել է խեղդվել: Մարդիկ շտապել են փրկել երեխային։  Արդյունքում, խեղդվող երեխային փրկել փորձող բոլոր մարդիկ խեղդվել են։ Հայտնի է, որ փրկարարները մինչ այժմ գտել են ընդամենը յոթ մարդու մարմինները: Մնացած մարդկանց որոնումները շարունակվում են: Ինչպես նշվում է, ափի այս հատվածը մարդիկ անվանել են «մահվան ափ»՝ չափազանց հաճախակի դժբախտ պատահարների պատճառով: