Թրամփը հայտարարել է աշխարհում խոշորագույն սառցահատի ստեղծման մասին
23:00 | 2020-07-11
Միացյալ Նահանգները կառուցում է աշխարհում ամենամեծ սառցահատը: Այս մասին հայտարարել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում Միացյալ Նահանգների զինված ուժերի Հարավային հրամանատարության շտաբ կատարած այցի ընթացքում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կփորձենք հնարավորության դեպքում ստեղծել ևս 10 սառցահատներ: Մենք ունենք միայն մեկը, իսկ Ռուսաստանը`40», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ներկայում քննարկում է ցածր գնով սառցահատներ կառուցելու հնարավորությունը: