Բելառուսում կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել

Բելառուսում կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել

Մեկ օրում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք է հաստատվել. մահացել է հինգ մարդ: Ընդհանուր առմամբ, վարակված է 64 767 մարդ, իսկ մահացածների թիվը 459 է: Ինչպես փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հուլիսի 11-ին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: «Երկրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 64 767 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 123 158  թեստավորում»,-ասվում է հաղորդագրությունում: Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 459 վարակակիր, որոնք նաև քրոնիկական հիվանդություններ են ունեցել: Հուլիսի 11-ին առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 54 919 պացիենտ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուսային հիվանդություն էր հաստատվել: