Ուկրաինայում COVID-19-ի բուժման չորս դեղամիջոց են փորձարկում

Ուկրաինայում COVID-19-ի բուժման չորս դեղամիջոց են փորձարկում

Ուկրաինայում կորոնավիրուսի բուժման չորս դեղամիջոց են փորձարկում:  Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը: Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը թույլ է տվել իրականացնել COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված հայրենական արտադրության չորս դեղերի (Ամիզոն Մաքս, Ամիքսին IC, Բիովեն, Կորվիտին), կլինիկական փորձարկումներ: Որոշ փորձարկումներ արդեն վերջնական փուլում են: Արդյունքները ստանալուց հետո եզրակացություններ կարվեն կորոնավիրուսային հիվանդության բուժման մեջ դեղամիջոցների օգտագործման հնարավորության մասին: