Սուպերմարկետի աշխատակիցը ուշաթափվել է՝ տեսնելով արքայազն Չարլզին

Սուպերմարկետի աշխատակիցը ուշաթափվել է՝ տեսնելով արքայազն Չարլզին

Բրիսթոլում սուպերմարկետի աշխատակիցներից մեկը արքայազն Չարլզի հետ զրույցի ընթացքում ուշաթափվել է՝ հայտնում է The Independent-ը: Արքայազնը մոտեցել է աշխատակիցներից մեկին, նա որոշ ժամանակ կանգնել է և անսպասելիորեն ընկել: Մարդիկ վազել են՝ օգնության: Ինքը՝ Չարլզը, չի հեռացել այդտեղից, հետաքրքրվել է տղամարդու վիճակով: Տղամարդը  ուշքի գալուց հետո զրուցել է արքայազնի հետ և ասել․ «Շատ շնորհակալ եմ, պարոն»: Չարլզը հուլիսի 9-ին իր կնոջ՝ Կամիլա Պարկերի հետ այցելել է սուպերմարկետ: Նրանք զրուցել են աշխատակիցների հետ, որոնք ողջ համավարակի ընթացքում աշխատել են առանց ընդմիջման: Որոշ աշխատակիցներ նույնիսկ ստիպված են եղել վերադառնալ կենսաթոշակից՝ արտաժամյա աշխատանքի անցնելու համար։