Շատ մտածելու բան չունենք, Սուրբ Սոֆիայի տաճարը վաղուց արդեն եկեղեցի չէր. Էստուկյան

Շատ մտածելու բան չունենք, Սուրբ Սոֆիայի տաճարը վաղուց արդեն եկեղեցի չէր. Էստուկյան

Թուրքիայի Պետական ​​խորհուրդը՝ վարչական գործերով բարձրագույն դատարանը չեղարկել է 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակի:Դատարանի այս որոշումը հնարավորություն է տալիս վերափոխել թանգարանային այս հուշարձանը մզկիթի:Սուրբ Սոֆիայի տաճարի ապագայի շուրջ քննարկումը սկսվել է հերթական անգամ այն բանից հետո, երբ մայիսի 29-ին՝ Կոնստանդնուպոլսի անկման հերթական տարելիցին, այդ տաճարում կայացել է Ղուրանի ընթերցանություն: Մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել Սոֆիան մզկիթի վերածելու հնարավորությունը: Իսկ ավելի ուշ արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը կողմ է արտահայտվել տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, ինչպես նաև դրան կողմ է արտահայտվել Թուրքիայի ԱԳ նախարար Մևվլյութ Չավուշօղլուն: https://lilithaghajanyan.files.wordpress.com/2013/06/hagia_sophia.jpeg Սոֆիայի տաճարը մզկիթ վերածելուն դեմ են արտահայտվել Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները և բարձրաստիճան դիվանագետները, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց՝ այս որոշումը տեղի քրիստոնյաների մոտ մեծ իրարանցում չի առաջացրել,քանի որ նման քայլն անպասելի չէր.«Իրականության մեջ շատ մտածելու բան չունենք, որովհետև արդեն երկար ժամանակ է այն մզկիթի է վերածված: 1934 թվականին է, որ այն թանգարանի վերածեցին, այդ ժամանակվա կառավարությունը նման որոշում կայացրեց:Իսկ այժմյան կառավարությունը փոքր ինչ կրոնամոլ կառավարություն  է, հետևաբար իրենց համար շատ լավ առիթ էր այս տաճարը պաշտամունքի տեղ դարձնելը և հետևաբար նման որոշում կայացրեցին: Ուզում եմ ասել, որ տեղի քրիստոնյաների համար այս որոշումը շատ մեծ նշանակություն չունի, որովհետև այն արդեն եկեղեցի չէր»:   Բագրատ Էստուկյանի խոսքերով՝ անշուշտ քրիստոնյաների համար սա տհաճ որոշում էր, բայցև սարսափելի չէ. «Մեծ արձագանք սպասել պետք չէ: Կառավարությունը պարզապես ուզում է փոքր ինչ գրգռել,այսինքն սիրաշահել ժողովրդին, և սա այդ ջանքերից մեկն էր: Հավատացյալներին սիրաշահելու ռազմավարություն է, ուրիշ ոչինչ»,-եզարփակեց մեր զրուցակիցը: