Իլոն Մասկը հուլիսի 11-ին արբանյակներ կարձակի տիեզերական համացանցի համար

Իլոն Մասկը հուլիսի 11-ին արբանյակներ կարձակի տիեզերական համացանցի համար

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերության կայքում հաղորդվում է, որ հուլիսի 11-ին նախատեսվում է Falcon 9 հրթիռ-կրիչի արձակումը Starlink միկրոարբանյակների հերթական խմբավորումով։ Այս արբանյակներն անհրաժեշտ են համամոլորակային ինտերնետ հասանելիության կազմակերպման համար`1 գիգաբիթ / վայրկյան արագությամբ: Մեկնարկը պետք է իրականացվի ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 10:54-ին (Երևանի ժամանակով 18:54): Նաև հրթիռը ուղեծիր կհանի BlackSky ընկերության երկու արբանյակ՝ Երկիրը բարձր թույլատվությամբ դիտարկելու համար: