Փոփոխություն՝ միտված առողջապահության նախարարության ժամանակավոր հզորացմանը. «Ժամանակ»

Փոփոխություն՝ միտված առողջապահության նախարարության ժամանակավոր հզորացմանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել այսպիսի հոդված. «Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով»: Այս փոփոխությունը ընդունվելու դեպքում արտակարգ դրության ժամանակ մասնավոր հիվանդանոցների կառավարումը դրանց սեփականատերերից կանցնի առողջապահության նախարարությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: