Էրդողանի խորհրդականը Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ է անցկացնում

Էրդողանի խորհրդականը Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ է անցկացնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը շարունակում է երկրի տարբեր նահանգներում կոնֆերանսներ ու դասախոսություններ կազմակերպել՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերը։ Այս անգամ իրեն հայկական հարցի մասնագետ հռչակած պրոֆեսորը հերթական կոնֆերանսը կազմակերպել է Անկարայից ոչ հեռու գտնվող Քըրըքքալե նահանգի Յահշիհան շրջանում։ Սերթչելիքը հերթական անգամ հայերին մեղադրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների, մասնավորապես ռուսների հետ համագործակցության մեջ՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Ընդ որում, Սերթչելիքն այս անգամ հայերին բաց տեքստով մեղադրել է Օսմանյան կայսրությանը դավաճանելու մեջ, ինչը պրոֆեսորը նախորդ կոնֆերանսներին անում էր անուղղակի կերպով։