Դրսից տղա բերելը պետական դավաճանություն է. վարչապետ Փաշինյանը մերժում է «Սարոյան եղբայրներին»
21:40 | 2020-07-12
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է նաև Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու հարցը։
Այն դիտարկումները, որոնք Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը, որքանո՞վ են արդի և կարևոր Հայաստանի համար «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց․ «Հայաստանի համար բացառիկ արժեք ունի, որովհետև, դժբախտաբար, 20-րդ դարի մեր պատմությունը հայտնի է աշխարհում ամենաստոր դավաճանությամբ, որը կատարվել է հայ բոլշևիկների կողմից։ 1920 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որպեսզի Հայաստանի անկախությունը տապալեն, ռուսների կողմից թուրքական բանակի առջև քայքայեցին հայկական բանակը։ Դրանք էին Աղասի Խանջյանը, Անաստաս Միկոյանը․․․ Այս ամենը հիմա կրկնվում է մեր օրերում, և քրեաօլիգարխիայի կողմից այն, ինչ արվում է, դա նույն նեոբոլշևիզմն է։
Այստեղ կա նաև երկրորդ մասը, և ես ուզում եմ մեր չիրազեկված զանգվածին ասել՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ ընդհանրապես չի եղել՝ նույնիսկ 1918-20 թվականներին․ Սարոյան եղբայրներ չի եղել, միայն ֆիլմն է եղել։ Ես ժամանակին՝ Սերժի ու Ռոբերտի ժամանակ, պաշտոնյաներին ասել եմ, որ այդ ֆիլմը մի ցուցադրեք, որովհետև այդտեղ Մոսկվայի թելադրանքով այդ դասակարգային պայքարի կատաստրոֆիկ հակասությունների սրումն է ներդրված, որը Հայաստանում չի եղել։ Բայց այստեղ քրեաօլիգարխիան թող չուրախանա, որովհետև պետական սուվերենությունը պաշտպանելը յուրաքանչյուր պետության անվտանգության ուժերի և դատական համակարգի խնդիրն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։