Պոմպեոն արձագանքել է Սոլեյմանիի սպանության շուրջ ՄԱԿ-ի քննադատությանը

Պոմպեոն արձագանքել է Սոլեյմանիի սպանության շուրջ ՄԱԿ-ի քննադատությանը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն արձագանքել է ամերիկյան զինված ուժերի կողմից իրանյան բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության շուրջ ՄԱԿ-ի քննադատությանը։ Այդ մասին գրում է RIA Novosti-ն։ Պոմպեոն ֆիկտիվ է անվանել ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարի եզրակացություններն առ այն, որ ԱՄՆ-ը օդային հարված են հասցրել, որը սպանել է Սոլեյմանիին։ «ԱՄՆ-ը թափանցիկ է բոլոր հարցերում, որոնք կապված են միջազգային իրավունքի տեսանկյունից հարվածի հասցման հիմնավորումների հետ»,- ասել է պետքարտուղարը։ Պոմպեոն նաև նշել է, որ ԱՄՆ-ը մերժում են հրապարակված զեկույցը։ Նա ավելացրել է, որ հարվածը հասցվել է ի պատասխան մերձավորարևելյան շրջանում զինյալների գրոհների, ինչպես նաև «Քուդսի» ռազմական ներուժի նվազեցման համար, որի հրամանատարն էր Սոլեյմանին։