Որոշ ուժերի մոտ կա հստակ գիծ՝ Քոչարյանից պետք է սոցիալ-քաղաքական հեռավորություն պահել

Ռոբերտ Քոչարյանը հեռավար-համացանցային հանդիպում է ունեցել իր համակիրների և աջակիցների հետ: Քննարկել են ամենատարբեր հարցեր՝ քաղաքականից մինչև անձնական: Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ներկայացնել առկա իրողությունների վերաբերյալ ծավալուն և լուրջ գնահատական, չուզենալով խոսել ոտքի վրա: Ի՞նչ քննադատական գնահատական պիտի հնչեցնի երկրորդ նախագահը։ Ո՞վ է սպասում նրա խոսքին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Ռոբերտ Ղևոնդյանի ու Արմեն Հովհաննիսյանի հետ: