«Բիլայն»-ի աշխատակիցների բողոքի ակցիան ՀԾԿՀ դիմաց

Բիլայն»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 10-ին, բողոքի ակցիա են իրականացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց: Պատճառը «Թիմ» ընկերության կողմից «Բիլայնի» գնելն է։ Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն որոշել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական եւ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»: Հիշեցնենք, որ «Թիմ» ՍՊԸ հիմնադիրները Եսայան եղբայրներն են, որոնք բաժնետերերի հետ ունեցած խնդիրներից հետո հեռացել էին Ucom ընկերությունից։