Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ վիճակահանության կմրցեն հետևյալ զույգերը. «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողը / «Յուվենտուս»-«Լիոն» զույգի հաղթողը «Լայպցիգ»-«Ատլետիկո» «Բարսելոնա»-«Նապոլի» զույգի հաղթողը / «Բավարիա»-«Չելսի» զույգի հաղթողը ՊՍԺ- «Ատալանտա» Չեմպիոնների լիգայի մյուս 4 թիմերը դեռևս պետք մրցեն միմյանց միջև: Այդ հանդիպումները նախատեսված են օգոստոսի 7-8-ին: «Բավարիան» տանը կընդունի «Չելսիին» (առաջին խաղը՝ 3-0), «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի «Ռեալի» հետ (2-1), «Յուվենտուը»՝ «Լիոնին» (0-1) և «Բարսելոնան» էլ կփորձի գերազանցել «Նապոլիին» (1-1): Կիսաեզրափակիչ. «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» և «Յուվենտուս» – «Լիոն» զույգերի հաղթողը կմրցի «Բարսելոնա»-«Նապոլի» և «Բավարիա»-«Չելսի» զույգերի հաղթողի հետ «Լայպցիգ» – «Ատլետիկո» զույգի հաղթողը կհանդիպի ՊՍԺ-«Ատալանտա» զույգի հաղթողի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին: