«Ուրարտուն» նոր մարզական տնօրեն ունի

«Ուրարտուն» նոր մարզական տնօրեն ունի

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր մարզական տնօրեն ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը. «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել պաշտոնի նշանակում։ Ակումբի սպորտային տնօրեն է նշանակվել Դավիթ Աբրահամյանը»։ Աբրահամյանը տևական ժամանակ է, ինչ ֆուտբոլային գործունեություն է ծավալում, ժամանակին զբաղեցրել է նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը: