Թեհրանը եւ Դամասկոսը ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Թեհրանը եւ Դամասկոսը ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ըստ Der Spiegel-ի, Իրանի և Սիրիայի իշխանությունները ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է հակաօդային պաշտպանության ուժեղացում, ինչպես նաև միջոցառումների մշակում, որոնք դիմակայելու են Վաշինգտոնի ճնշմանը: Համաձայնագիրը ստորագրել են Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին և Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Այյուբը: Պարբերականը հիշեցնում է, որ սիրիական հակամարտությունում Իրանի կառավարությունը գտնվում է Բաշար Ասադի կողքին: Թեհրանը ֆինանսավորում է Սիրիայում տեղակայված տարբեր ռազմական կազմակերպություններ, այդ թվում`«Հըզբոլլահ»-ը: Ի պատասխան՝ իսրայելական բանակը պարբերաբար օդային հարվածներ է հասցնում Սիրիայում թիրախների դեմ՝ դրանով իսկ Իրանին թույլ չտալով ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: