Մեր մեջ չկա դավաճան և մենք չենք կարող դավաճանել հայ ժողովրդին․ Արմեն Փամբուխչյան

«Արարատ» մամուլի ակումբի այսօրվա հյուրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուկչյանն է: Թեման`ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուկչյանն իր կարծիքը հայտնեց կորոնավիրուսի հետ կապված՝ իշխանության հասցեին հնչեցված մեղադրանքների մասին: Պատգամավորը նախևառաջ ընդգծեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շահարկող շրջանակներին հետեւելուց պարզ է դառնում, թե ինչ նպատակ են վերջիններս հետապնդում: «Կա մի շրջանակ, որին ես կանվանեմ հինգերորդ շարասյուն»,- ասաց պատգամավորը, ընդգծելով որ իր նշած հինգերորդ շարասյունը տարբեր առումներով է իրեն դրսևորում որպես այդպիսին և փաստացի կասկածի տակ է դնում իր «բարի նպատակները»: «Իրենք շահարկում են և ամեն ինչ անում են, որպեսզի կառավարությունը տապալի կորոնավիրուսի դեմ պայքարը և հակահամաճարակային բոլոր միջոցառումները»,- նկատեց Փամբուկչյանը: «Մենք ասել ենք, որ պետք է հասարակությունը պարտադիր իր մասով կատարի այն պահանջները, որոնք կառավարությունը կամ պարետատունն են ներկայացնում: Սրանից հետո մենք կկարողանանք հաղթահարել համավարակը: Կորոնավիրուսը շատ երկրների է դարձրել խոցելի: Հիմա հինգերորդ շարասյունը օգտվում է թույլ օղաըներից, այս դեպքում կորոնավիրուսային վիճակից` փորձում է  էլ ավելի սրել իրավիճակը և քաղաքական դիվիդենտներ շահել,- գնահատակններ հնչեցրեց իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուկչյանը: «Իսկ մեր միակ նպատակն այն է, որ կարողանանք փրկել մարդկանց կյանքերը, կարողանանք առողջապահական համակարգը պահպանել, որպեսզի այդ համակարգում խնդիր չունենանք: Այ սա է մեր և հինգերորդ շարասյան տարբերությունը: Իսկ այն մարդիկ, ովքեր համառորեն անում են այնպիսի հայտարարություններ կամ ցուցաբերում են այնպիսի վարքագիծ, որը հակասում է կառավարության ընդհանուր մոտեցումներին, այդ մարդիկ փաստացի, ուղիղ իմաստով, խանգարում են հակահամաճարակային միջոցառումներին և իրենք իրենց մասով պատասխանատու են յուրաքանչյուր վարակվածի և յուրաքանչյուր մահվան համար»,- ասաց պատգամավորը՝ իր խոսքերը հիմնավորելով այսպես. «Այն մարդը, ով անում է հայտարարություն և ունի անգամ երկու կամ հարյուր հոգի լսարան, ապա նրա հետեւորդները լսելով այդ հորդորները՝ կարող են դիմակ չկրել, կարող են իրենք վարակել, կամ իրենք վարակվեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և առաջացնել առողջապահական խնդիրներ»: