Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Քուվեյթի հետ

Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Քուվեյթի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընթացիկ տարվա նոյեմբերին ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին Երևանում ընկերական խաղ կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: