Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ

Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ

Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կշարունակի աշխատանքն ակումբում: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի՝ Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլի»-ի հետ մինչև 2023 թվականը: Գատուզոն նեապոլիտանական ակումբի մարզչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին: Նրա ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Բայց թիմի ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը իտալացի մասնագետի հետ: Նոր պայմանագիրն ակումբի և մարզչի միջև կկնքվի գալիք շաբաթվա ընթացքում: