Եղբայրների մեկտեղումը. Ինչով է զբաղվելու Դավիթ Անանյանը. «Ժամանակ»

Եղբայրների մեկտեղումը. Ինչով է զբաղվելու Դավիթ Անանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ազատվելով պաշտոնից, որոշակի ժամանակ ոչնչով չէր զբաղվում։ Նրան շատ հաճախ կարելի էր տեսնել քաղաքում, ընկերների հետ։ Մեզ պատմեցին, որ խլելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գերթանկարժեք հետհեղափոխական մեկնարկային 2 տարին ու որոշակի ժամանակ էլ հանգստանալուց հետո, Դավիթ Անանյանը մտադիր է վերադառնալ իր «Փի Էյջ Փի Փարթներզ» հաշվապահական ընկերություն և շարունակել կատարել նախահեղափոխական Հայաստանը թալանած ֆիրմաների աուդիտը՝ լվանալով բոլոր հետքերը։ Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, պետական համակարգից ազատվելուց հետո դարձավ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ։ Բացառված չէ, որ Անանյան եղբայրները երկուսն էլ այս բանկում տեղավորվեն։ Դավիթ Անանյանը, օրինակ, օրերս ֆեյսբուքյան իր էջով տարածել էր տեղեկություն, որ կայացել էր «Արարատբանկ»-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: