«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստների հետ

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստների հետ

Երևանի «Փյունիկ»-ի մի շարք ֆուտբոլիստներ երկարաձգել են պայմանագրերն ակումբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագրերը կիսապաշտպաններ Արթուր Նադիրյանի, Նորայր Ղազարյանի և պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ։ Արթուր Նադիրյանը «Փյունիկ»-ի սան է։ 22-ամյա կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 50 խաղ։ Սերոբ Գրիգորյանը «Փյունիկ»-ում է 2016 թվականից։ 25-ամյա եզրային պաշտպանը թիմի կազմում մասնակցել է 85 խաղի։ Նորայր Ղազարյանը նույնպես հանդիսանում է «Փյունիկ»-ի ակադեմիայի սան։ 18-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում է նշել նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Ղազարյանը «Փյունիկ»-ի գլխավոր թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման։