Մասկը հայտարարել է, որ Tesla-ն շուտով լիովին ինքնավար մեքենա կստեղծի

Մասկը հայտարարել է, որ Tesla-ն շուտով լիովին ինքնավար մեքենա կստեղծի

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ իր էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը մոտ է ամբողջական ավտոմատացման տեխնոլոգիայով ինքնավար վարման հինգերորդ մակարդակի ավրոմեքենաների ստեղծմանը, հայտնում է Reuters-ը: Միլիարդատերը նշել է, որ Tesla-ն ընթացիկ տարվա ընթացքում կկարողանա հասնել այս տեխնոլոգիայի բազային ֆունկցիոնալությանը: Այս պահին ընկերությունն արտադրում է ինքնակառավարման գործառույթով ընդլայնված ավտոմատացման տեխնոլոգիայով ավտոմեքենաներ: Մասկը նաև նշել է, որ մշակվում են հովացման նոր համակարգեր, որոնք թույլ կտան մեքենաներում առավել առաջադեմ համակարգիչներ օգտագործել: