Էդգար Բաբայանի գոլը լավագույնն է Դանիայի առաջնությունում

Էդգար Բաբայանի գոլը լավագույնն է Դանիայի առաջնությունում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանի գոլը ճանաչվել է լավագույնը Դանիայի առաջնությունում: Բաբայանն աչքի էր ընկել առաջնության 31-րդ տուրում «Էսբյերգի» դեմ խաղում: Հայ ֆուտբոլիստի գնդակը հաղթական էր իր ակումբի` «Հոբրո»-ի համար: Նախորդ տուրերում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և դանիական «Հոբրո»-ի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը ընդգրկվել է տուրի խորհրդանշական թիմի կազմում: