Amazon-ը տուգանք կվճարի Ղրիմի, Իրանի և Սիրիայի բնակիչներին ապրանքներ մատակարարելու համար

Amazon-ը տուգանք կվճարի Ղրիմի, Իրանի և Սիրիայի բնակիչներին ապրանքներ մատակարարելու համար

Amazon ընկերությունը համաձայնել է 134,5 հազար դոլար տուգանք վճարել Սիրիայի, Իրանի և Ղրիմի բնակիչներին ապրանքների վաճառքի համար, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը։ Ինչպես հաղորդել է Ֆինանսների նախարարությունը, ընկերությունը «համաձայնել է 134.523 հազար դոլար վճարել՝ բազմաթիվ պատժամիջոցների խախտմանպատճառով իր հնարավոր քաղաքացիական պատասխանատվությունը փոխհատուցելու համար»: Գերատեսչությունը գրում է, որ պատժամիջոցների վերահսկման ոլորտի անկատարության հետևանքով Amazon-ը ապրանքներ և ծառայություններ է մատուցել պատժամիջոցների տակ գտնվող անձանց, ինչպես նաև պատժամիջոցների տակ գտնվող շրջանների կամ երկրների բնակիչներին, ինչպիսիք են Ղրիմը, Իրանը և Սիրիան: Նաև գործակալության տվյալներով՝ Amazon- ը ծառայություններ է մատուցել պատժամիջոցների տակ գտնվող երկրների օտարերկրյա ներկայացուցչությունններում գտնվող կամ աշխատող անձանց։