TikTok-ը կդադարի գործել Հոնկոնգում

TikTok-ը կդադարի գործել Հոնկոնգում

TikTok հավելվածը կդադարի գործել Հոնկոնգում մոտակա մի քանի օրերի ընթացքում՝ ՉԺՀ իշխանությունների կողմից այդ տարածքում ազգային անվտանգության մասին օրենքի ընդունման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը: «Վերջին իրադարձությունների ֆոնին մենք որոշել ենք դադարեցնել TikTok-ի գործունեությունը Հոնկոնգում», - ասել են TikTok-ի սեփականատերերը: Ավելի վաղ մի շարք սուրհանդակներ, ներառյալ Telegram-ը, Facebook-ը և WhatsApp-ը, հրաժարվել էին Չինաստանի իշխանություններին տրամադրել Հոնկոնգի բնակիչների անձնական տվյալներն ու նամակագրությունները: