Ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն. Հովհաննես Խաչատրյանը Արմեն Փամբուխչյանի մանկության ընկերն է. «Ժողովուրդ»

Ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն. Հովհաննես Խաչատրյանը Արմեն Փամբուխչյանի մանկության ընկերն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ»-ի կողմից թեկնածու առաջադրելու հարցը: Ինչպես հայտնի է, այդ թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է: Սակայն, պարզվում է, իշխող ուժի կողմից նրա առաջադրումը պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն են Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը առաջարկել, որը նրանց վաղեմի ընկերն է: Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցության անդամները թեկնածուներ ունեցել են, բայց նախապատվությունը տրվել է Սիմիդյանի և Փամբուխչյանի առաջադրած թեկնածուին: https://armlur.am/wp-content/uploads/2020/07/227218dfd5712b8ac5dfabc402cf7cd1-600x337.jpg Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական տեղեկությունը: Պատգամավորը հայտարարեց, որ Հովհաննես Խաչատրյանը իր 23 տարվա ընկերն է. «Իմ մանկական ընկերն է, բանկային համակարգում աշխատել է երկար տարիներ, պրոֆեսիոնալ է, ու մենք որոշել ենք առաջադրել իր թեկնածությունը: Թիմը իրեն գիտի այդ ոլորտում որպես լավ մասնագետի, դրա համար որոշում է կայացվել հենց Հովհաննես Խաչատրյանին առաջադրելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: