WBA-ն և AIBA-ն կմիավորվե՞ն

WBA-ն և AIBA-ն կմիավորվե՞ն

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի / AIBA / ժամանակավոր նախագահ, դոկտոր Մոհամեդ Մուստահսանը և բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի / WBA / նախագահ Ժիլբերտո Մենդոսան ջանքեր են գործադրում հարաբերությունների բարելավելու համար: WBA- ն և AIBA- ն ցանկանում են աշխատել երեք հիմնական ուղղությամբ. մարզաձևի զարգացում, մրցումներ և էթիկա: 2015 -ից ասոցիացիաների միջև բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, մնում է, որ համագործակցությունն ու հարաբերությունները օգտակար լինեն բռնցքամարտիկների համար։ WBA- ն և AIBA- ն մտադիր են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և բանակցում են պաշտոնական համաձայնագիր կնքելու շուրջ։ Կողմերն այժմ ցանկանում են կառուցել նոր հարաբերություններ՝ ուժերի միավորման և բռնցքամարտը նոր մակարդակի հասցնելու ուղղությամբ։