«Զենիթը»` Ռուսաստանի չեմպիոն

«Զենիթը»` Ռուսաստանի չեմպիոն

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության այս մրցաշրջանի չեմպիոնը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթն» է: Ռուսական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Զենիթը», մրցելով «Կրասնոդարի» հետ և առավելության հասնելով 4:2 հաշվով, ժամանակից շուտ հռչակվել է Ռուսաստանի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն: Մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ «Զենիթն» իր ակտիվում ունի 62 միավոր և 13 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող Մոսկվայի «Լոկոմոտիվից»: