Ինչ հաճախականությամբ պետք է սեռական հարաբերություն ունենալ, ըստ բժշկի, առողջ լինելու համար

Ինչ հաճախականությամբ պետք է սեռական հարաբերություն ունենալ, ըստ բժշկի, առողջ լինելու համար

Սեքսապաթոլոգ Եվգենի Կուլգավչուկըխոսել է այն մասին, թե ինչ հաճախականությամբ պետք է սեռական հարաբերություն ունենալ առողջությունը պահպանելու համար: Նա նշել է, որ շաբաթական 2-3 անգամը «հիվանդանոցային միջին ջերմաստիճանն է»: Կան անհատական ​​առանձնահատկություններ և տարբերություններ: Հատկապես տարբեր տարիքներում տարբեր կարիքներ են: «Ընդհանրապես, մեծ քաղաքներում միջին տարիքի մարդկանց համար, որոնք ունեն երեխաներ և հիփոթեք, շաբաթական մեկ անգամը արդեն վատ չէ», - կարծում է սեքսապաթոլոգը: Բացի այդ, գոյություն ունի ոչ միայն անձնական, այլ նաև զույգային նորմ: Մարդիկ տարբեր կարիքներ ունեն, ուստի կարևոր է հարթել հակասությունները: Լավ չէ, երբ ամիսներ շարունակ բացակայում է սեքսը, դա սպառնում է առողջությանը, նաև հանգեցնում է հուզական օտարացման: 40 տարեկանից բարձր և  50 տարեկան տղամարդկանց մոտ «այրիների համախտանիշ» է առաջանում: Այդ ժամանակ օրգանիզմը գնում է դեպի «պահպածոյացում», և սեռական դիսֆունկցիայի վտանգ կա: Կանանց համար երկար ընդմիջումները նույնպես լավ չեն: Կուլգավչուկն ընդգծել է, որ սեռական կյանքով ապրողներն ավելի բարձր մակարդակի իմունիտետ ունեն: