ՌԴ կառավարությունը 11 մլրդ ռուբլի է հատկացրել բժիշկների և սոցաշխատողների վճարումների համար

ՌԴ կառավարությունը 11 մլրդ ռուբլի է հատկացրել բժիշկների և սոցաշխատողների վճարումների համար

Ռուսաստանի կառավարությունը 11 մլրդ ռուբլի է հատկացնում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված սոցիալական աշխատողների և բժիշկների լրացուցիչ վճարումների համար:  Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, ըստ կառավարության պաշտոնական կայքի, նման որոշում կայացվել է ՌԴ կառավարության նիստում: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է, որ կաբինետը նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող բժիշկներին հուլիս ամսվա համար վճարել գրեթե 7.5 մլրդ ռուբլի: Եվս 3.5 մլրդ ռուբլի պետք է հատկացվի սոցիալական աշխատողներին, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդների և ռիսկի խմբում գտնվող անձանց հետ: