Իրանը համաձայնել է փոխհատուցում վճարել ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի հարազատներին

Իրանը համաձայնել է փոխհատուցում վճարել ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի հարազատներին

Իրանի իշխանությունները համաձայն են փոխհատուցում վճարել ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս մասին TT- ին տված հարցազրույցում հայտնել է Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդը՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Մենք ստորագրեցինք համաձայնագիր, որով մենք բանակցելու ենք Իրանի հետ՝ զոհերի անմիջական ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ», - ասել է Լինդը: Միևնույն ժամանակ, նա չի նշել հատուցման չափը և վճարումների ժամկետը: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանից Կիև թռչող UIA Boeing 737-800 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Իրանի մայրաքաղաքից մեկնելուց անմիջապես հետո: Զոհվել էր 176 մարդ յոթ երկրներից, այդ թվում՝ 11 ուկրաինացի: