Երեխա է մահացել Ալաբամա նահանգի առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով

Երեխա է մահացել Ալաբամա նահանգի առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով

Ալաբամա նահանգի Հուվեր քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում ութամյա մի երեխա է մահացել կրակոցների հետևանքով: Այդ մասին հայտնում է քաղաքի ոստիկանությունը Twitter-ի իր էջում: Երեխային հիվանդանոց են տեղափոխել հրաձգության վայրից, բայց որոշ ժամանակ անց մահացել է՝ հայտնում են ոստիկանությունից: Բացի այդ, կրակոցների հետևանքով 3 մարդ վիրավորվել է, բոլորը հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ առայժմ չկան՝ հայտնել են ոստիկանությունից: