Հիլարի Քլինթոնը վստահ է, որ կկարողանար համավարակի դեմ ավելի լավ պայքարել, քան Թրամփը

Հիլարի Քլինթոնը վստահ է, որ կկարողանար համավարակի դեմ ավելի լավ պայքարել, քան Թրամփը

2016-ի նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը վստահ է, որ կկարողանար Թրամփից ավելի լավ պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ: Նա այդ մասին հայտարարել է The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում: «Մենք չկարողացանք կանգնեցնել մեր սահմանների մոտ  համավարակը, ինչպես սկզբում պնդում էր Թրամփը, բայց մենք վստահ ենք, որ կարող էինք ավելի լավ աշխատանք կատարել, ավելի շատ կյանքեր փրկել՝ ավելի  պատասխանատու վարքագիծ դրսևորելով»,- ասել է Քլինթոնը: Ներկայում Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի դեպքերի քանակով: Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է հիվանդության գրեթե 2,8 միլիոն դեպք՝ ավելի քան 129 հազարը՝ մահացու ելքով: