Կատալոնիայում 200 հազար բնակչություն ունեցող տարածքը մեկուսացվել է համավարակի պատճառով

Կատալոնիայում 200 հազար բնակչություն ունեցող տարածքը մեկուսացվել է համավարակի պատճառով

Իսպանական Կատալոնիայի իշխանությունները որոշել են փակել Սեգրիայի շրջանը, որտեղ շարունակվում է կորոնավիրուսի հզոր բռնկումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի- ն՝ հղում անելով կատալոնացի գեներալիտետի ղեկավար Կիմ Թորի խոսքերին: «Սա դժվար որոշում է, որն ուժի մեջ է մտնելու այսօր կեսօրից, Սեգրիայից մուտքն ու ելքը սահմանափակ կլինեն», - ասել է Թորը: Ըստ նրա՝ տարածքը շրջափակվելու է արտակարգ իրավիճակների ծառայության կողմից: Այնտեղ ապրում է մոտ 209 հազար մարդ: