Մաֆիոզ սխեմայի տապալումը․ Շոկային բացահայտումներ հայկական ֆուտբոլում

Մաֆիոզ սխեմայի տապալումը․ Շոկային բացահայտումներ հայկական ֆուտբոլում

Երեկ ՀՖՖ-ն ընդունեց որոշում, որն ուղղակի շոկի մեջ գցեց հազարավոր երկրպագուների։ Մասնավորապես, երեկ տեղի ունեցավ գործադիր կոմիտեի արտահերթ նիստը, որի օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը: ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ) տարբեր ժամկետներով որակազրկան մասին: Հաշվի առնելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկեց ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ Առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո: ՀՖՖ-ի կողմից հրապարակած արձանագրություններից պարզ է դառնում, որ Հայաստանը եղել է ֆուտբոլային ղումարբազության մի օջախ։ Մի քանի տասնյակ պայմանավորված հանդիպումներ և խայտառակ արդյունքներ։ Եվ այս ամենը պաշտոնական մրցաշարում։ Մեր երկիրում արմատացել էր այսպես կոչված մաֆիոզ մի սխեմաը, որ պետության հեղինակությունը արատավորելուց զատ, ուղղակի քայքայել է ֆուտբոլը։ Կարճ ժամանակում մենք հասցրեցինք ցնեցել ֆուտբոլային ֆուտբոլային աշխպարհը։ ՀՖՖ-ն ի վերջո դիմեց վիրահատական գործողության։ Դեռևս Հունիսի 25-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշել էր մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները: Ըստ սահմանված ընթացակարգի, արտոնագրման թեկնածուները իրավունք ունեին բողոքարկելու վերոնշյալ որոշումը ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտե՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Եվ ահս ՀՖՖ արտոնագրման բաժինը ստացել է «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշման վերաբերյալ դիմում-բողոքները: Կասկածից վեր է, որ կբողոքարկվեն նաև որակազրկումների վերաբերյալ որոշումը։ Սա խոսում է այն մասին, որ ոմանք ամենևին էլ մտադիր չեն նահանջել։ Բնական է, որ շատերը ՀՖՖ-ի որոշումների արդյունքում զրկվելու են ֆինանսական մեծ հոսքերից։ Չենք կասկածում, որ հայկական ֆուտբոլային գերատեսչությունը չի ընկրկի և ավարտին կհասցնի սկսած կենսական նշանակության գործը։ «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ, Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։ Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի, համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ ես ձեռնամուխ ենք լինելու սկսված գործընթացի շարունակականությանը։ Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնց դեպքում ՀՖՖ-ն միջազգային կառույցներից և իրավապահ մարմինների կողմից ստացել է հիմնավոր, անհերքելի ապացույցներ։ Այն ապացույցները, որոնք մենք ստացել ենք միջազգային մեր գործընկերներից փոխանցվելու են ՀՀ իրավապահ մարմիններին։Գործընթացն այսքանով չի ավարտվելու․ ՀՖՖ-ում ստեղծված փորձագիտական խումբը աշխատելու է՝ նպատակ ունենալով բացահայտել հնարավոր բոլոր դեպքերը։ Բացի այդ, այս տարի ներդրվել է առաջին խմբի ակումբների արտոնագրման համակարգը, որն օգնելու է թույլ չտալ անհայտ ծագումով ակումբների ի հայտ գալուն։Մեր նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան և պայմանավորված խաղերի համակարգը հայկական ֆուտբոլում։Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վերջին ամիսների ընթացքում համագործակցել են ՀՖՖ-ի հետ»,- հայտարարել է ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: