Սփյուռքը գոհ է. Դեսպանատներն այժմ շատ արագ են արձագանքում. «Ժամանակ»

Սփյուռքը գոհ է. Դեսպանատներն այժմ շատ արագ են արձագանքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները պնդում են, որ հեղափոխությունից հետո զգալիորեն բարելավվել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը: Նրանք ընդգծում են, որ մեր հյուպատոսարանները և դեսպանատներն այնքան արագ են արձագանքում իրենց հարցումներին, որ նախկինում չէր էլ կարելի սպասել: Մասնավորապես՝ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կարողանում են ստանալ ՀՀ քաղաքացի լինելու փաստը հավաստող փաստաթղթերը, ինչը պարտադիր է Հայաստան վերադառնալու թույլտվության համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: