Կորոնավիրուսից Մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը

Կորոնավիրուսից Մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը

Մահացել է UFC թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Ավագ Նուրմագոմեդովը մահացել է կորոնավիրուսից: Նա թոքաբորբով հոսպիտալացվել էր ապրիլի 25-ին և այս ամբողջ ընթացքում բժիշկների հսկողության ներքո էր: Մայիսին նրան Դաղստանից տեղափոխել են Մոսկվա: Նա եղել է կոմայի մեջ: Աբդուլմանապ Նուրմագոմեդովը որդու` Խաբիբ Նուրմագոմեդովի մարզիչն էր: