Անտոն Բելովը հեռացել է «Փյունիկից»

Անտոն Բելովը հեռացել է «Փյունիկից»

Ֆուտբոլային պաշտպան Անտոն Բելովը հեռացել է Երևանի «Փյունիկ»-ից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։ 24-ամյա ռուս ֆուտբոլիստը «Փյունիկին» էր միացել 2019թ. հունիսին։ «Փյունիկի» կազմում Բելովն անցկացրել է 9 խաղ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտպաններ Մֆինգի Մագեմա Գայը, Անտոնիո Ստանկովը, կիսապաշտպաններ Արտյոմ Սիմոնյանը, Դմիտրի Մալյական և հարձակվող Դենիս Մահմուդովը ևս հեռացել են «Փյունիկից»։